Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 14-15.2012

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին: 

 

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով լրագրողներին ակտիվ մասնակցության և համագործակցության համար, նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նշեց, որ այս ընթացքում առաջին հերթին ուսումնասիրել է առողջապահության ոլորտում ծառացած առկա խնդիրները, որոնք անհանգստացնում են մեր ազգաբնակչությանը,  բուժաշխատողներին և, որոնք հրատապ են կամ ժամանակի ընթացքում լուծվող խնդիրներ են և այդ ամենը  հարկ է վերլուծել, խմբավորել, բացահայտել դրանց առաջացման պատճառները և նաև նախատեսել լուծման ուղիները: 

 

- Առաջին հարցը, որին ուզում եմ անդրադառնալ դեղորայքի ոլորտն է: Կարծում եմ այսօր այս խնդիրը բոլորիս էլ շատ է հետաքրքրում, հատկապես, որ վերջին մի քանի տասնյակ օրերի ընթացքում  անընդհատ այս հարցերի հետ ենք առնչվում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ոլորտում ամենամտահոգիչը դեղերի չհիմնավորված գների աճն է: Ուսումնասիրությունը ցույց  տվեց, որ վերջին 1-2 տարվա ընթացքում միջազգային դեղարտադրողների մոտ գների էական աճ չի գրանցվել: Մեր կառավարությունը վերջին տարիներին ձեռնարկել է համապատասխան միջոցներ, որպեսզի հեշտացնի դեղերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն: Մասնավորապես, անցած տարվա գարնանը, համապատասխան որոշմամբ, նախատեսել էր գների իջեցման նպատակով հեշտացնել դեղներմուծողների խնդիրներն այն դեղարտադրողներից, ովքեր դեղեր են արտադրում այլ երկրների համար: Այսինքն, կառավարությունը թույլ է տվել երրորդ երկրի միջոցով դեղեր ներկրել Հայաստան այն հիմնավորմամբ, որ դա կնպաստի դեղերի գների նվազեցմանը: Սակայն 1,5 տարվա վերլուծությունը ցույց տվեց, որ մեր երկրում գործող դեղ ներկրող 50 կազմակերպություն, որն այդ ճանապարհով ներկրել է 55 անունից ավելի դեղորայք, դեղերի գների որևէ էական նվազում չի նկատվել, բացառությամբ 5-6 դեղերի, այն էլ որոշակի խմբաքանակների համար: Ըստ էության, այդ դեղերի գները ոչ թե չեն իջել, այլ, նույնիսկ, բարձրացել ենª նպաստելով գերշահույթների ձևավորմանը:

 

Գների հետ կապված մեկ նկատառում ևս. պետությունը գնագոյացման գործում որևէ միջամտություն չի ցուցաբերում և դա հանգեցնում է նրան, որ որոշ ոչ պարտաճանաչ դեղ ներկրողներ գերշահույթ ստանալու նպատակով ձևավորում են դեղորայքի գները:

 

Նախարարը նշեց, որ առկա են որոշ խնդիրներ, որոնք պայմանավորված են առողջապահության նախարարության գործունեությամբ: Դրանք վերաբերում են դեղերի գրանցմանը, վերագրանցմանը, դեղերի հավաստագրերի ժամկետների երկարացմանը: 

 

- Մեր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել ենք, որ այս ոլորտում պետք է ավելի հեշտացնել գործընթացը: Հայաստանում դեղերի գրանցման գործընթացը տևում է 180 օր, 6 ամիս և այս ժամանակահատվածը, մեր կարծիքով, չի նպաստում դեղերի ներմուծման հեշտացմանը: Բացի այդ, բոլորս էլ գիտենք, որ բավական շատ են չգրանցված դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Սա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Մեր հանրապետությունում կարգն այսպես է, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ դեղը պետք է գրանցվի կամ վերագրանցվի: Այսինքն, եթե շատ հեղինակավոր ֆիրմայի դեղը գրանցվել է, ապա 5 տարին լրանալուց հետո այն կրկին պետք է ներկայացնի փաստաթղթեր` գրանցվելու նպատակով: Մեր շուկան լինելով փոքր, շատ խոշոր ֆիրմաներ ընդամենը հրաժարվում են դեղերը վերագրանցել ՀՀ-ում, ելնելով նրանից, որ դա պահանջում է լրացուցիչ ֆինանսներ, ժամանակ: Իսկ մեր ներկրողները տարբեր ճանապարհներով բերում են այդ դեղերը և, բնականաբար, վաճառում են որպես չգրանցված դեղորայք:

 

Հաջորդ խնդիրը, որ խիստ անհանգստացնում է մեր հանրությանը` դեղերի որակի հետ կապված հարցն է: Մենք բոլորս նաև սպառող ենք և գիտենք, որ շատ դեպքերում ինքներս չենք վստահում դեղորայքի իսկությանը: Դեղորայքը ներկրելու պահից, սկսած մաքսային պահեստներից մինչև սպառողը, այդ ամբողջ շղթան պետք է գտնվի ամենախիստ հսկողության ներքո: Յուրաքանչյուր դեղորայք, որ մտնում է հանրապետություն, ենթարկվում է փորձագիտական  քննության «Դեղերի փորձագիտական կենտրոն»ՓԲԸ-ի կողմից և հենց սահմանի վրա որոշվում է դրա պիտանելիությունը, որակի աստիճանը: Դեղորայքը որոշ ժամանակահատված պահվում է մաքսային պահեստներում, որտեղ, սակայն, չկան համապատասխան պայմաններ: Մինչդեռ դեղորայքի պահպանման համար անհրաժեշտ են և´ ջերմաստիճանի, և´ լուսային, և´ խոնավություն հետ կապված համապատասխան պայմաններ: Ուստի, հարկ է ստեղծենք պայմաններ, որ դեղը վերահսկվի մինչև սպառողը: Մինչդեռ այս ոլորտում բացակայում է վերահսկողության լիարժեք մեխանիզմները: Այստեղ մենք խնդիրներ ունենք, որոնք արագ լուծում են պահանջում: 

 

Դեղերի ոլորտում հաջորդ խնդիրը դեղերի անվճար տրամադրումն է: Ինչպես նշեց նախարարը, այստեղ ևս խնդիրներ են հայտնաբերել, ուստի, այսուհետ նախատեսվել է անվճար դեղորայքի տրամադրումը դարձնել հասցեական: 

 

- Մեր ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ «Փարոս» խմբերում ընդգրկված 36 և ավելի միավոր ունեցող մարդիկ անվճար դեղորայք ստացողների ցանկում ընդգրկված չեն և նման հիվանդները պառկում են ստացիոնար բուժման, որ օգտվեն անվճար տրամադրվող դեղորայքից, իսկ ստացիոնար բուժումը թանկ հաճույք է և, փաստորեն, նախարարությունը կրկնակի է վճարում նման հիվանդներին անվճար դեղորայքով ապահովելու համար: Մյուս խնդիրն այն է, որ հաշմանդամության խումբ ունեցողներին ևս տրամադրվում է անվճար դեղորայք, սակայն այստեղ հաշվի չի առնվում նրանց սոցիալական վիճակը, այսինքն, նա հաշմանդամ է, բայց սոցիալապես ապահովված է, իսկ մենք նրան ընդգրկել ենք այս ցուցակում: Այսինքն, պետք է հստակեցնենք և ավելի հասցեական դարձնենք անվճար դեղորայք ստացողների ցանկը: 

 

Նախարար Դումանյանն անդրադարձավ նաև այս օրերին շատ քննարկվող գնումների հետ կապված խնդրին:

 

- Պետք է նշեմ, որ առողջապահական համակարգում ընդգրկված բոլոր ինքնուրույն սուբյեկտները` բուժհաստատությունները, իրենց բժշկական կենտրոնների համար ինքնուրույն են իրականացնում գնումները: Տարվա սկզբում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 134 բուժհիմնարկներ, որոնք այս գործընթացում ընդգրկված են ուսումնասիրությունների շրջանակներում, 134-ից 109-ը ընդհանրապես գնումներ չեն իրականացնում, առանց մրցույթի կատարում են գնումներ, որը և մեխանիկորեն հանգեցրել է դեղորայքի գների 50-100 տոկոս աճի, այն հիմնարկների հետ համեմատ, որոնք մրցույթով են դեղորայք ձեռք բերել: Իսկ դրանցից 66-ի տնօրեններն ընդհանրապես չեն իմացել, որ մրցույթով պետք է գնումներն իրականացնել: Այստեղ հետևությունն այն է, որ մեր շատ տնօրեններ տեղյակ չեն իրավական փաստաթղթերին և նախարարությունն այստեղ մեծ անելիքներ ունի նրանց իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ: 

 

Գաղտնիք չէ, որ ազգաբնակչությանն անհանգստացնում է նաև պետպատվերի, բուժօգնության որակի, մատչելիության խնդիրները: Նախարարն անդրադառնալով այդ թեմային, նշեց.

 

- Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, դա բժշկական օգնության հասանելիությունն է, պետպատվերի տեղադրումը, բժշկական օգնության որակը և նման խնդիրները: Ցավոք սրտի, այսօր մեր ազգաբնակչությունը տեղյակ չէ իր իրավունքներին, որոնք հնարավորություն են տալիս նրան ստանալու անվճար բուժօգնություն: Շատ դեպքերում մենք առնչվում ենք այնպիսի դեպքերի, երբ հիվանդը, ով իրավունք ունի ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն, մերժվում է:

 

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ յուրաքանչյուր բուժհիմնարկում պետպատվեր իջեցնելուց նախարարության և բուժհիմնարկի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ հստակ տարվա կտրվածքով, ամսե-ամիս նշված է կատարվելիք աշխատանքի ծավալը և դրա դիմաց ակնկալվող ֆինանսավորումը: Եթե, նույնիսկ, լինում են դեպքեր, երբ բուժհիմնարկները գերակատարում են իջեցված քանակը, նախարարությունն ամեն դեպքում ֆինանսավորում է, բացի այն դեպքերից, երբ նախարարությունը գտնում է, որ չհիմնավորված ծախսեր են իրականացվել: Այս հարցի շուրջ ևս լուրջ վերլուծություններ ենք իրականացրել և առաջիկայում կներկայացնենք ծրագրեր, որոնց համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի տեղեկացված կլինի, որ  պետության հատկացրած գումարները պետպատվերից օգտվողներին անվճար բուժօգնություն ստանալու համար են: 

 

Ունենք կարևոր մի խնդիր ևս` որակի վերահսկողությունը: Փաստորեն, Առողջապահության նախարարությունը բժշկական օգնության որակի վերահսկման հստակ մեխանիզմներ չունի: Սա հանգեցնում է նրան, որ շատ դեպքերում վճարում ենք բժշկի կատարած բուժծառայության համար, սակայն դրա հիմքում չդնելով որակը: Պատճառն այն է, որ  չունենք չափորոշիչներ, հստակ մեխանիզմներ, բուժման սխեմաներ, որոնցով կարող ենք գնահատել այդ բուժօգնության որակը: Եվ այս տեսակետից մենք դեռ շատ անելիքներ ունենք: Հաջորդ խնդիրը, որ կուզենայի խոսել, դա բժշկական հաստատություն և պացիենտ փոխհարաբերություններն են: Շատերս ականատես ենք լինում այդ փոխհարաբերություններում էթիկայի տարբեր խախտումների, տարբեր բողոքարկումների հիվանդների կողմից, լինում են դեպքեր, երբ հիվանդը գոհ է բուժման արդյունքներից, բայց դժգոհ է իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից: Մենք մշակել ենք կանոնակարգ, ըստ որի, բուժհաստատություն և հիվանդ փոխհարաբերությունները կկարգավորվի պայմանագրային սկզբունքով և յուրաքանչյուր կողմ տեղեկացված կլինի իր պարտականությունների ու իրավունքների մասին: Բնականաբար, այնպես պետք է անենք, որ ազգաբնակչությունը մեզ վստահի, հավատա և բուժանձնակազմի կողմից մշտապես ստանա աջակցություն:

 

Նախարար Դ.Դումանյանը վերջին 1-2 ամիսներին այցելել է բոլոր մարզեր, զրուցել և´ բնակչության, և´ բուժաշխատողների հետ, ծանոթացել բուժհաստատությունների պայմաններին, որոնց ընթացքում ծագել են մի շարք խնդիրներ: Կարևորելով տարածքային համաչափ զարգացումը, ֆինանսավորումը` նախարարը համահարթեցման ծրագիր է առաջարկել:

 

- Վերջին տարիներին մարզերում կառուցվել է 12 խոշոր բժշկական կենտրոն և դրանք, բացի նոր կառույցներ լինելուց, հագեցվել են ամենաժամանակակից, արդիականացված սարքավորումներով, ստեղծվել են այն բոլոր պայմանները, որ մեր մարզերի բնակչությունը ևս հնարավորություն ունենա ստանալու բարձրակարգ, բարձրորակ, մասնագիտական բուժօգնություն: Խնդիրն այն է, որ այս 12 մարզերից դեռևս շարունակում է հոսքը դեպի  Երևան: Ես ցանկացա հասկանալ ինչումն է խնդիրը, ինչու հիվանդը չի վստահում մարզային բուժհիմնարկներին, կլինիկայում տեղակայված տեխնիկային, ինչու բուժում չի ուզում ստանալ իր տան մոտ, այլ գերադասում է հարյուրավոր կիլոմետրեր կտրել և բուժում ստանալ Երևանում:

 

Այստեղ մի քանի խնդիր կա: Առաջինը` կադրային պակասն է մարզերում: Այսօրվա դրությամբ մարզերում ունենք 259 թափուր հաստիք, սա շատ մտահոգիչ է: Մարզեր ունենք, երբ 1 մասնագետն սպասարկում է ամբողջ մարզին: Օրինակ, Վայոց ձորում 1 անեսթեզիոլոգ ունենք և´ Վայքի, և´ Եղեգնաձորի համար, Բերդում ունենք 1 գինեկոլոգ-մանկաբարձ, եթե նա արձակուրդ գնա այդ մարզում ծննդօգնությունը հարցականի տակ կդրվի: Երկրորդը` ֆինանսավորումը հավասար չի բաշխվում Երևանի և մարզերի միջև: Իմ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եթե ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության մեջ 58%-ը բաժին է ընկնում մարզերին, ապա 42%-ը` Երևան քաղաքին, այս ֆինանսավորումը կատարվում է ըստ բնակիչների թվի: Ստացիոնար ծառայության մեջ 30%-ը բաժին է ընկնում մարզերին, 70%-ը` Երևանին: Սա ինքնըստինքյան հանգեցնում է նրան, որ մարզային բուժհաստատությունները թերի են ֆինանսավորվում և շատ դեպքերում հենց բժիշկներն են հիվանդներին ուղղորդում Երևան: Այս թվերը շարունակելով ասեմ, որ ծննդօգնության գումարների 31%-ը հատկացվում է մարզերին, 69%-ը` Երևանին, նույն համաչափությունը մանկաբուժության ոլորտում է, իսկ սոցիալապես և հատուկ խմբերում ընդգրկված հիվանդների ստացիոնար բուժման ֆինանսավորման 27%-ը բաժին է ընկնում մարզերին, 73%-ը` Երևանին:

 

Ես հասկանում եմ, որ Երևանում են տեղակայված որոշ նեղ մասնագիտական կլինիկաներ և այդ իսկ պատճառով, ուզենք, թե չուզենք որոշակի քանակով հիվանդներ դեռևս պետք է բուժվեն Երևանում: Խոսքս, մասնավորապես, Արյունաբանության, Ուռուցքաբանության, Ճառագայթային բժշկության կենտրոնների, մաշկավեներական դիսպանսերի և էլի այսպես մոնոպոլ ծառայությունների մասին է: Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան եկող բնակիչների շուրջ 40-50%-ը լիարժեք բուժում կարող է ստանալ իրենց բժշկական կենտրոններում: Ուրեմն, սա խնդիր է և լուծելի խնդիր և այս կապակցությամբ շատ արագ լուծումներ կառաջարկենք:

 

Նախարար Դ.Դումանյանը կարևորեց նաև ծննդօգնության խնդիրները:

 

- Վերջին 2-3 ամիսների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մարզային ծնունդների 35-37%-ն իրականացվում է Երևանում: Դեռևս 2008 թվականին ներդրվել է ծննդօգնության հավաստագրեր և մեր բոլոր հղիները, ըստ իրենց տրամադրված հավաստագրերի և ցանկության, ազատ կարող են ծննդաբերել ցանկացած բուժհիմնարկում` անվճար: Անցած տարվանից ներդրվեց նաև մանկաբուժության հավաստագիրը և մեր երեխաները ևս իրենց ծնողների ցանկությամբ կարող են բուժվել ցանկացած կլինիկայում: Բայց, եթե 2008 թվականին դեռևս մարզային կառույցներ, վերազինված, արդիականացված կլինիկաներ չունեինք, ապա այս ընթացքում 12 մարզային կենտրոններ ունենք և դրանց ծննդատներն այսօր Երևան քաղաքի լավագույն կլինիկաներին ոչնչով չեն զիջում: Մինչդեռ մարզերի ծնունդների 36-37%-ը Երևանում է անցկացվում, համապատասխանաբար, նույնքան տոկոս ֆինանսներ փոխհատուցվում է մայրաքաղաքի ծննդատներին: Հաջորդ խնդիրը, որ ինձ անհանգստացրեց այն էր, որ մարզերում և Երևանում ծննդօգնության ֆինանսավորման գները համաչափ չեն: Այսպես, նույն նորմալ ֆիզիոլոգիական ծնունդը մարզերում գնահատվում էր 97000 դրամ, Երևան քաղաքի որոշ ծննդատներում` 135000, տարբերությունը շուրջ 40000 դրամ է: Սա ևս պակասեցնում է մարզերի ֆինանսավորումը: Այս խնդիրն արդեն լուծված է:  Օգոստոսի 1-ին, ըստ նախարարի հրամանի, գները հավասարացվել են` և´ մարզերում, և´ Երևանում ծննդօգնությանը հատկացվող գումարները նույնն են` 107 հազար դրամ: Միայն այս հրամանով մինչև տարվա վերջ մեր մարզային ծննդատները լրացուցիչ120 մլն դրամ կստանան, իսկ մեկ տարվա կտրվածքով այդ գումարը կլինի 300 միլիոնի սահմաններում: Մենք հիմա նաև քննարկում ենք ինչպես ծննդօգնության, այնպես էլ մանկաբուժության հավաստագրերի տեղայնացման հարցը: 

 

Նախարար Դերենիկ Դումանյանն անդրադարձավ նաև օպտիմալացման, բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման խնդիրներին, հավաստիացրեց, որ համապատասխան տեսչական գործառույթներ իրականացնող խմբերը կմշակեն ծրագրեր առաջիկա 7-8 ամիսների և հետագա ժամանակահատվածի համար, ծրագրեր, որոնք կնպաստեն նշված խնդիրների լուծման գործընթացին:

 

Հարյուրօրյա պաշտոնավարման ընթացքում նախարարը գործընկերային հուշագրեր է ստորագրել Գերմանիայի և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարների հետ, հանդիպել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 430 շրջանավարտների հետ, նրանցից 30-ը իրենց համաձայնությունն են տվել աշխատելու մարզային կլինիկաներում, որը ինչ-որ կերպ մարզերի բժիշկների թափուր հաստիքների խնդիր է լուծում: 

 

- Համակարգում բեկում մտցնելու ժամանակն է և դա պետք է լուծենք բոլորս` և´ նախագահը, և´ համակարգը, վերջապես մենք բոլորս հաշվետու ենք ժողովրդին: Երբ որևէ ոլորտում նոր նախարար կամ ղեկավար է նշանակվում, առաջին հերթին, ժողովրդի մոտ է արթնանում այն հույսը, որ պետք է շատ արագ բոլոր խնդիրները լուծվեն: Բնականաբար, մեր և´ բնակիչները, և´ համակարգը ինձնից սպասելիքներ ունեն և ես պետք է աշխատեմ այդ սպասելիքներն արդարացնել: Մենք այսօր ունենք փայլուն բժիշկներ, տաղանդավոր մասնագետներ, ովքեր կարող են ապահովել եվրոպական բարձրակարգ բժիշկների մակարդակ: Մենք ունենք աշխատող համակարգ և պարտավոր ենք ի մի բերել մեր բոլոր ռեսուրսները, ներուժը և այդ հարցում ակնկալում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների աջակցությունը մեր ծրագրերի և խնդիրների լուսաբանման առումով, - նշեց նախարարը:

 

Վերջում նախարարը հանգամանորեն պատասխանեց լրագրողներին մտահոգող բոլոր հարցերին և պարզաբանումներ տվեց մի շարք խնդիրների շուրջ ծագած հարցադրումներին:  

Հեղինակ. Աիդա Հովնանյան Սանդր Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ